20:30 , 28 հունիս, 2021Ջուրը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան գոյություն ունի Երկիր մոլորակը․ այսպես են կարծում մարդիկ։ Սակայն սա սխալական մոտեցում է, քանի որ ջուրը մոլորակի վրա հայտնվել է դրա ագոյանալուց որոշ ժամանակ անց։ Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ներկայումս գոյություն ունեցող հնագույն ջուրը։
Կանադայում 2013 թ․ հանքավայրի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է հեղուկ վիճակում ջրի պաշար։ Պարզվում է՝ հեղուկի տարիքը մոտ 1,5 միլիարդ է։ Երկրի վրա նման բան դեռ երբեք չէր նկատվել, այդ իսկ պատճառով գտածոն ռեկորդային է համարվում։ Օնտարիոյի հանքավայրը համարվում է ամենախորը այն բոլորից, որտեղից մարդիկ հանքաքարեր են փորձում արդյունահանել։ Այն ունի 3 կմ խորություն։ Ջուրը հայտնաբերվել է 2,400 մ խորության վրա։

Մի քանի տարի անց գիտնականներին հաջողվել է հանքավայրի առավել խորը հատվածներն ուսումնասիրել, որտեղ նրանց իրական անակնկալ էր սպասվում։ 3 կմ խորության վրա ևս հեղուկ ջուր հայտնաբերվեց, և դա ոչ թե առանձնացված որոշակի հատվածներում, այլ ստորջրյա ջրի հաստ շերտի տեսքով։ Զարմանալի էր նաև այն, որ ջուրը հորդում էր, ինչը նման խորության վրա գրեթե անհնար երևույթ է համարվում։
Ջրի բաղադրության մեջ երկու տեսակի գազ է հայտնաբերվել՝ հելիում և քսենոմ, ինչն օգնել է հասկանալ հեղուկի տարիքը։ Ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան 2013 թ․, և պարզվել է՝ ջուրը մոտ 2 միլիարդ տարեկան է՝ հնագույնը մեր մոլորակի վրա։ Հեղուկում հայտնաբերվել են նաև սուլֆատներ, որոնք միկրոօրգանիզմների գոյատևման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։ Նշանակում է՝ գետնի տակ՝ մեծ խորության վրա, հավանական է, որ ապրում են տարատեսակ կենդանի օրգանիզմներ։