Ռոնալդուն Բելգիայից կրած պարտությունից հետո նետել է ավագի թևկապը


13:16 , 28 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Բելգիայից կրած պարտությունից հետո ավագի թևկապը նետել է խոտածածկին։

Հարձակվողն այդ խաղում կարող էր համաշխարհային ռեկորդ սահմանել հավաքականի կազմում խփած գոլերի քանակոով․ հիմա դրա համար նրան միայն մեկ գոլ չի բավականացնում։ Ռոնալդուի ակտիվում 109 գոլ կա ազգային թիմի կազմում։

Հիշեցնենք՝ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Բելգիայից ու լքեց մրցաշարը։