Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իմ օրոք. Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել (Photo)


09:32 , 28 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են հազարավոր մարդիկ, գրում է reuters.com-ը:

Թրամփի ելույթի մեծ մասն ուղղված է եղել Ջո Բայդենի վարչակազմին քննադատելուն: Նշենք, որ Թրամփի սոցցանցային էջերը սառեցված են կամ ջնջված, ինքն էլ հազվադեպ է հանրության մեջ հայտնվում և լրագրողների հետ շփվում:

ԱՄՆ նախկին նախագահը կրկին հայտարարել է, որ, ըստ իրեն, անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններն անարդար են եղել և իրեն զրկել են հաղթանակից: Թրամփը նաև կոչ է արել Կոնգրեսի սպասվող ընտրություններում քվեարկել իր կողմնակիցների օգտին և չաջակցել այն հանրապետականներին, որոնք հունվարին իր պաշտոնանկությանը կողմ էին արտահայտվել:

Image

Image

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: