Արզնու հանքային ջրերի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել


09:49 , 17 օգոստոս, 2013

Panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան, ժամը 07.15-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: 
Ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ