Թերապևտը պատմել է, թե շոգ եղանակին գերտաքացումն ինչ հետևանքներ ունի առողջության համար


12:04 , 27 հունիս, 2021

Shantnews.am-ը գրում է․

Շոգ եղանակը հատկապես վտանգավոր է տարեցների և երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, բարձր ջերմաստիճանում օրգանների արյան մատակարարումը կարող է խաթարվել, անոթազարկերթի թիվը կարող է աճել և երակները կարող են ընդլայնվել, ասել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Թերապիայի և կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր թերապևտ Օքսանա Դրապկինան:

«Շոգ եղանակին օրգանների արյան մատակարարումը կարող է խաթարվել, կարող է տեղի ունենալ էլեկտրոլիտների կորուստ, երակները ընդլայնում և արագ անոթազարկ: Սա կարող է հանգեցնել թրոմբոզի, իշեմիայի, սրտի անբավարարության և երակային քրոնիկ անբավարարության», – ասել է Դրապկինան։

Նա նշեց, որ բարձր ջերմաստիճանը հատկապես վտանգավոր է տարեցների և երեխաների, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար, առաջին հերթին՝ սրտանոթային և ուռուցքաբանական:

Շոգ եղանակի անբարենպաստ ազդեցության առաջին նշանները կարող են լինել դյուրագրգիռ վիճակը, գլխացավը և աշխատունակության անկումը, բացատրել է Դրապկինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: