Գրիգոր Զոհրապն ու 250 հայ մտավորական հավատացել էի, որ երիտթուրքը այլ թուրք է. այդ սխալի համար նրանք կյանքով վճարեցին. նույն սխալն այսօր կրկնում ենք մենք


11:55 , 26 հունիս, 2021
Այսօր Գրիգոր Զոհրապի 160-ամյակն է։
Անկախության փողոցում «Cercle d՛Orient» ակումբում Գրիգոր Զոհրապը Թալեաթ փաշայի հետ թղթախաղ էր խաղում: Վեր կացավ տուն գնալու: Ոտքի կանգնեց նաև Թալեաթը, մոտեցավ Զոհրապին, համբուրեց այտը:
Դա Հուդայի համբույր էր. երկու օր առաջ ինքն անձամբ էր ստորագրել Զոհրապի ձերբակալման հրամանը:
106 տարի առաջ աքսորի ճանապարհին դաժանաբար սպանվեցին Գրիոգոր Զոհրապն ու ևս 250 հայ մտավորական։ Նրանք հավատացել էի, որ թուրքի հետ ընկեր լինելով ապահովագրված են նրանց վայրագություններից։ Նրանք հավատացել էի, որ երիտթուրքը այլ թուրք է, համիւդյան թուրքը չէ։ Նրանք սխալվեցին ու սեփական կյանքով վճարեցին այդ սխալի համար։ 106 տարի անց նույն սխալը կրկնում ենք մենք։