20:30 , 26 հունիս, 2021Անգլիայի պատմական լուսանկարների մեջ հատկապես առանձնանում են ռազմական լուսանկարները, որոնցում պատկերված են կանացի զգեստներ կրող զինվորականներ:
Այս լուսանկարները երկար ժամանակ գաղտնի էին պահվում: Սակայն արդեն 20-րդ դարի վերջին դրանք հանրայնացվեցին: Լուսանկարիչ Ջոն Թոհեմը թագավորական զորքում իր ծառայության ընթացքում այլ զինվորների էր լուսանկարել: Լուսանկարների հերոսներն առափնյա պաշտպանության հրետանային զինվորներն են:
Լուսանկարներն անելու ընթացքում որևէ ռազմական գործողություն չէր պլանավորվում: Լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես են երիտասարդները կանացի հագուստ հագնում, ներկում շուրթերը և պատրաստվում զվարճալի շոուի: Սակայն շոուն այդպես էլ չկայացավ, քանի որ հանկարծակի տագնապի ազդանշանը լսվեց: Դեպի զորքը Լա-Մանշով ուղևորվել էին ռմբակոծիչները:
.jpg)
Զինվորներն ստիպված էին անմիջապես պաշտպանական դիրքերը գրավել: Զինվորական համազգեստը կրկին կրելու ու կանացի դիմահարդարումը հեռացնելու ժամանակ չկար: Զինվորները մարտական դիրքերն անցան և պատրաստվեցին հակահարված տալ թշնամուն:
Լուսանկարներն անելուց հետո լուսանկարչին արգելեցին հանրայնացնել աշխատանքները:Անգլիայի կառավարությունը համարում էր, որ նման արտառոց կադրերը կարող են կոտրել ժողովրդի հոգեկան ամրությունը և վատ տրամադրություններ ստեղծել:

Բացի դրանից, իշխանությունները վախենում էին, որ եթե այդ կադրերը հայտնվեն ֆաշիստական պրոպագանդայի ձեռքերում, ապա վերջիններս դրանք կօգտագործեն ընդդեմ իրենց: Սակայն, իրականում, գերմանացի զինվորականները ևս ակտիվորեն մասնակցում էին նման զվարճալի միջոցառումների: