Ի՞նչն էր Գեւորգ Եղիազարյանի մահվան պատճառը. մանրամասներ


12:48 , 26 հունիս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում մահացել է հաղորդավար, պրոդյուսեր, երգերի խոսքերի հեղինակ Գեւորգ Եղիազարյանը: Նա 47 տարեկան էր:

Ըստ լուրերի՝ Գևորգը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ մահվանից մի քանի օր առաջ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։

Հավելենք, որ  Գեւորգ Եղիազարյանը մոտ տասը տարի ԱՄՆ-ում ապրելու ընթացքում բավական հաջողակ էր իր գործում: Նա նկարահանվում էր սերիալներում, վարում միջոցառումներ, իսկ վերջերս էլ ուներ իր հեղինակային շոու ծրագիրը, որի հյուրերն էին ամենազդեցիկ և հետաքրքիր մարդիկ: