Թե ի՞նչ է ասել Մինասյանն այս ամենի մասին ու ո՞նց է ամեն ինչ 100 տոկոս ճշգրտությամբ իրականացել․ Արտաշես Ասատրյան


23:27 , 25 հունիս, 2021
Այս օրերին ինձ լիքը մարդ նույն հարցն է տալիս՝ բա Միքայել Մինասյանն ինչի՞ է լուռ, բա հետո ի՞նչ պիտի լինի:
Ու որ բոլորին հատ-հատ չպատասխանեմ, չեմ ալարել նստել առանձնացրել եմ, թե ի՞նչ է ասել Մինասյանն այս ամենի մասին ու ո՞նց է ամեն ինչ 100 տոկոս ճշգրտությամբ իրականացել:
18.06.2021 (Տեսաուղերձ)
«Դուք բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը այս ընտրություններին. ես եղել եմ դեմ, այս ընտրություններին և մինչև հիմա համարում եմ, որ ընտրությունը լավագույն ձևը չէր և չի պայքարելու հայ ժողովրդի պատմական դավաճան ու թշնամի Նիկոլ Փաշինյանի դեմ»:
*
14.05.21 (FB գրառում)
«…Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչև Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը»:
*
13.05.21 (FB գրառում)
«…Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։
Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)»:
*
29.04.21 (FB գրառում)
«Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին:
…Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Մենք պարտավոր ենք չկործանվել»:
*
25.04.21 (FB գրառում)
«Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիճվածքի գլխավորությամբ։
…Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկնում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։
Իսկ փաստերը սրանք են.
1. Նրանք համաձայնվեցին երկիրը տանել ընտրությունների։
2. Նրանք համաձայնվեցին ընտրական օրենսգիրը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը:
3. Նրանք համաձայնվեցին մաս կազմել մի թատրոնի, որտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրութունները։
Իսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու։ Հակառակ դեպքում, ընդմիշտ դառնալու են դավաճան վիժվածքի կամակատար, դաշնակից, իսկ հետո՝ զոհ»:
*
14.04.21 (FB գրառում)
«…«Հնի ու նորի» անբովանդակ աղմուկը բարձրացնելով, նա բացի որ վերադարձնում է իր գոյության իմաստը, փորձում է պահել և վերարտադրել իր իշխանությունը՝ ընդդիմության բացարձակ լռության պայմաններում, այլև ծածկադմփոց է անում «խաղաղության պայմանագրի»՝ բուռն ընթացող աշխատանքը: Այդ պայմանագիրը փոխարինելու է եռակողմ հայտարարությանը, որի բոլոր դրույթներին Նիկոլն արդեն համաձայնել է:
…Պետք է ընդունենք, որ մեր ընդդիմության այսօրվա առաջնորդների մի մասը չեն գիտակցում հանրային ու քաղաքական թրենդները (Աստված տա, սխալվեմ)։ Իսկ ոմանք արդեն պայմանավորվել են Նիկոլի հետ (վստահ):
Այդ իսկ պատճառով Նիկոլը, հենվելով իր ընտրազանգվածի վրա, երկիրը բառացիորեն կործանում է՝ փոխանակելով պետականությունն ու ժողովրդին իր իշխանության հետ։
…Հայաստանի ժողովրդի մի մասը անհույս մոլորյալներ են և միշտ լինելու են այդպիսին։ Դրա հետ պետք է համակերպվել, սիրել, փայփայել, բայց վերաբերվել որպես մոլորյալների։
Հայաստանում եկել է ճշմարտության պահը։ Ընտրությունները լուծումներից մեկն է, բայց ոչ միակը: Պետք է սթափ գնահատել իրողությունները, դուրս գալ կենացների ռեժիմից, վերադառնալ իրականություն, վերականգնել ճնշումը փողոցում ու հաշվարկված գործել՝ սեփական շարքերը մաքրելով ու առանց հետ նայելու: Ու սա հնարավոր է»:
*
09.04,21. («Արմնյուզ», հարցազրույց)
«Պետք չէ այս ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտության, ընտրությունների ավարտից հետո սկսվելու է նոր կյանք, որը լինելու է մի քիչ ավելի վատը, քան նախորդ օրը, որովհետև մարդիկ իրենց հույզերն ու հույսերը դնելու են ընտրությունների մեջ ու ոչինչ չի փոխվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ բանտում՝ դա պարտություն է բոլորի համար: Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել»:
*
30.04.21 (Տելեգրամ)
«Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից»:
Mikayel Minasyan , ավելացնելու բան ունե՞ք: