06:41 , 17 օգոստոս, 2013Տարեց տատիկներից հերոսաբար ազատագրած տարածքում հաղթանակած նստած են ոստիկանության երեք սպա: Փոխգնդապետ Ա.Պետրոսյանը անձամբ է ղեկավարել օպերացիան ու քաշքշել կանանց, ովքեր դեմ են, որ երեք շենքերից մեկ-երկու մետր հեռավորության վրա բարձրահարկ կառուցվի: Նախախորհրդարանի երիտասարդ ակտիվիստները իջան շինհրապարակ` շինարարությունը կանխելու համար: Կառուցապատողները հեռացան: Մինչեւ վաղը... Առավոտից մենք պատրաստվում ենք մեր դիմակայությանը: Միացեք մեզ:



