Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դստերը վիրահատել են (Photo)


10:32 , 25 հունիս, 2021

Դեռ մեկ տարի առաջ Անջելինա Ջոլին Time պարբերականի հետ հարցազրույցում պատմել էր, որ իր և Բրեդ Փիթի դստերը՝ Շայլոյին վիրահատել են ազդրի հատվածում։ Սակայն օրեր առաջ պապարացիների կողմից արված լուսանկարներում երևում է, որ Շայլոն մինչ օրս տեղաշարժվում է հենակներով։
Երկրպագուներին այդ փաստը միանգամից անհանգստացրել է և վերջիններս կարծել են, որ աղջիկը ենթարկվել է ևս մեկ վիրահատական միջամտության։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը՝ Շայլոն, դեռ 2020 թվականից սկսել է հորմոններ ընդունել սեռափոխության համար։ Նաև ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դառնալով «Ջոն»:
Հայտնի է, որ երկու ծնողներն էլ աջակցում են դստերն այդ հարցում: