Էսօր մտածում էի՝ ինչո՞ւ է մեզ մոտ «ժողովրդի մանդատը» հռչակվում հենց պողպատյա


21:11 , 24 հունիս, 2021
Էսօր մտածում էի՝ ինչո՞ւ է մեզ մոտ «ժողովրդի մանդատը» հռչակվում հենց պողպատյա։ Ոչ թե ասենք երկաթյա, բրոնզյա կամ թեկուզ գրանիտե։
Պատասխանը ինձ թվաց շատ պարզ։ Որովհետև մարդը հոգնել է Պապի հետ ինքնանույնացումից, որոշել է, որ ինքը նոր Ստալին է, թարգմանել է Սոսո Ջուղաշվիլու կեղծանունը՝ «Ստալին» (պողպատյա) և հավանաբար իր մեջ որոշել, որ վերջ, հետայսու ես Ստալինն եմ։
Էսօրվա արարողակարգային նախազգուշացումն էլ հենց սրա հաստատումն է։