00:57 , 17 օգոստոս, 2013
Անգիտակցական այսպես կոչված հարմարումը շատ հետաքրքիր է դիտել: Օրինակ` նկ.1 տղամարդկանց ժեստերը համարվում են հայելային արտացոլում: Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ նրանք քննարկում են թեմա, որը միաժամանակ հետաքրքիր է երկուսին, և նրանց կարծիքները համընկնում են: Եթե նրանցից մեկը ձեռքը դնի գրպանը, ապա երկրորդը միանգամից կնմանակի այդ ժեստը:
Այդպիսի նմանակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ համակարծիք են: Նմանատիպ օրինակ կարելի է դիտել այն մարդկանց կամ ընկերների մոտ, որոնք ունեն նույն սոցիալական դիրքը: Այն մարդիկ, որոնք երկար ժամանակ ամուսնացած են, շատ հաճախ քայլում, խոսում, նստում, շարժվում են նույն կերպ: Նմանակումը շատ կարևոր ոչ վերբալ ազդանշան է, որը պետք է միանգամից սովորել, նկատել: Հենց այս եղանակով է, որ շրջապատը մեզ թույլ է տալիս հասկանալ` արդյոք ուրիշները կիսում են մեր տեսակետը. մենք նրանց համար համակրելի ենք և այլն: Եվ մենք դրա հետ մեկտեղ կարող ենք նրանց հասկացնել տալ, որ նրանք մեզ դուր չեն գալիս, կամ հակառակը` ուղղակիորեն ընդօրինակելով նրանց ժեստերը և շարժումները: