Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում. Վահան Քերոբյան


14:24 , 24 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, խոսելով նոր կառավարությունում հայտնվելու հավանականության մասին, նշեց, որ պատրաստ է, եթե նման որոշում կայացվի:

Նախարարի պաշտոնակատարին նաև հարցրեցին այսօրվա կառավարության նիստում տեղի ունեցածի մասին, երբ ներկաներին հորդորեցին ոտքի կանգնել Նիկոլ Փաշինյանի գալու ժամանակ: Նա ասաց, որ ինքն էլ է կանգնել՝ նաև նշելով, որ նախկինում նման բան չի եղել:

«Ես կարծում եմ, որ սա նշանակալի երևույթ էր: Մենք դրանով մի անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունը ժողովուրդն է, ինչո՞ւ ժողովրդին տեսնելիս ոտքի չեն կանգնում, Քերոբյանն ասաց, որ ոտքի էլ են կանգնում, ծնկի էլ են իջնում, ձեռքերն էլ են պաչում: