Պաշտոնական․ Նենադովիչն ու Դանիելյանը հեռանում են Արարատից


13:31 , 24 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Ֆուտբոլիստներ Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչն ավարտում են իրենց ելույթներն «Արարատի» կազմում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:

Արթուր Դանիելյանը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 5 հանդիպման: Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ: