Armenpress.am-ը գրում է․
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար հատկապես մտահոգիչ է իրավիճակը սահմանակից Աֆղանստանում՝ կապվածու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ: