Իրանում ավտովթարի հետևանքով լրագրողներ են մահացել


23:41 , 23 հունիս, 2021

Իրանում լրագրողների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է առնվազն 3, վիրավորվել՝ 21 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շրջված ավտոբուսում գտնվել են Թեհրանից եկած լրագրողներ, ովքեր զբաղվում էին շրջակա միջավայրի հարցերով և գնացել էին Ուրմիա լիճն ուսումնասիրելու: Վթարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին:

Կատարվածի առնչությամբ ցավակցական խոսքեր են հղել Իրանի կառավարության ներկայացուցիչները: