Armsport.am-ը գրում է․
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունների շարքը Դորտմուդի «Բորուսիայի» հետ՝ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, անգլիկան գրանդը նոր առաջարկ է արել, և կողմերը մոտ են համաձայնության գալուն:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Յունայթեդը» անգլիացու տրանսֆերի դիմաց առաջարկել է 85 մլն եվրո+բոնուսներ: Հաղորդվում է, որ անգլիական գրանդը տրանսֆերի դիմաց պահանջում է 95 մլն եվրո:
Հաղորդվում է նաև, որ անձնական մանրամասները համաձայնեցված են:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Սանչոն դարձել է 8 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: