Այս անճարակների իշխանությունն ինչպես «ԿՈՎԻԴ-19»-ի դեմ էր պայքարում կամ պատերազմ էր վարում, այնպես էլ ընտրություններ է կազմակերպում․ Սենոր Հասրաթյան


21:08 , 23 հունիս, 2021
...Եվս մի քիչ, և անգամ չմտածող մարդիկ կհամոզվեն, որ այս անճարակների իշխանությունն ինչպես <<ԿՈՎԻԴ-19>>-ի դեմ էր պայքարում կամ պատերազմ էր վարում, այնպես էլ ընտրություններ է կազմակերպում... Առաջինում վարակը <<պինցետով>> էին ախտահանում (արդյունքը՝ շուրջ 5000 մահ), երկրորդում՝ 44 օր շարունակ <<հաղթում>> էին (արդյունքը՝ հազարավոր զոհեր ու հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ, հայկական տարածքների կորուստներ), իսկ երրորդում էլ մեկ չագուճ էին թափահարում, մեկ ընտրատեղամասերն էին հոսանքազրկում, կամ էլ զինվորներին էին կիսահանձնված Շուռնուխում <<կառուսելի>> մեթոդով քվեարկության ուղղորդում... Հա, մեկ էլ գյուղերն ընկած՝ ժողովրդին <<վախեցնում>> էին, թե եթե Քոչարյանը հաղթեց, իրենց երեխաներին տանելու են Ղարաբաղում ծառայելու... Տո ձեր անհայրենիք ու աննամուս ինչն եմ ասել, դուք վերջապես մարդ ե՞ք, թե...