Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, նշում է interfax.ru-ն:
«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել են ռազմական գերատեսչությունից:
Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: