Ռուսաստանյան կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ


16:00 , 23 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:  Վերջինս սակայն տեղեկացրեց, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը:

Նրա խոսքով` Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։

«Մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք, ադրբեջանական ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, և մենք ջանք ու եռանդ չենք խնայի դրա համար: Ռուսական կողմի հետ կա քննարկում, սակայն ռուս խաղաղապահները կտեղակայվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը դուրս գան»,- նշեց Տիգրան Ավինյանը։