Կարելի՞ է արդյոք նիհարել տաք վաննաների օգնությամբ


03:11 , 23 հունիս, 2021

Տաք վաննաները, հնարավոր է, կարող են օգնել նիհարելուն, հավաստիացնում է բժիշկ-սննդաբան Մայքլ Մոսլին։ Նա Լաբֆորո համալսարանում կալորիաների քանակի չափման հետազոտություն է իրականացրել, որոնք այրվում են մեկժամյա տաք վաննա ընդունելու ժամանակ, եւ ասել է, թե ինչպես պետք է ճիշտ անել դա նիհարելու համար։

Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, տաք վաննաները կարող են այրել 240 կալորիա, ինչը հավասարարժեք է 30 րոպեանոց զբոսանքին։ Բժիշկ Մոսլիի խոսքով՝ կամավորականները հետազոտության ընթացքում պառկել են տաք վաննայում՝ այրված կալորիաները չափելու սարքով։ Մասնագետները գրանցել են էներգիայի ծախսի 80 տոկոսանոց ավելացում մեկժամյա տաք վաննա ընդունելու ընթացքում։

Այս էֆեկտը կարելի է բացատրել ջերմային շոկի սպիտակուցներով, որոնք գոյանում են, երբ բջիջները ոչ երկար ժամանակով ենթարկվում են իրենց նորմը գերազանցող ջերմաստիճանների ազդեցությանը։ Դրանք առաջանում են մարդկային օրգանիզմի բոլոր բջիջներով՝ ի պատասխան սթրեսի։ Լողանալու ժամանակ բժիշկ Մոսլին մաշեցրել է 240 կալորիա։ Գիտնականները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում այդպիսի սպիտակուցների բարձր մակարդակը կարող է բարելավել արյան մեջ շաքարի վերահսկողությունը եւ ինսուլինի առաջացումը, առանց որի մարմնի բջիջները չեն կարող օգտագործել շաքարը էներգիա ստանալու համար։