Քաղաքացիներն ու փրկարարները 1.5 ժամ ձեռքերով հողի հեռացման աշխատանքներ կատարելուց հետո, 3 մետրանոց փոսից դուրս բերեցին երիտասարդ տղային. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


22:37 , 16 օգոստոս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց: Փրկարարա-որոնողական աշատանքները ղեկավարում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ