22:49 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված թյուրքալեզու երկրների գործարար համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հայտնած հույսը, որ թյուրքալեզու պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովներից մեկն անցկացվի Ղարաբաղում, նման է նրան, որ հայերն էլ հայտարարեն, որ հաջորդ հայագիտական հավաքն անցկացնելու են Բաքվում:
Tert.am-ի հետ զրույցում «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն ասաց. «Չեմ ուզում ասել, որ մենք էլ հաջորդ հայալեզու համաժողովը կանցկացնենք Բաքվում կամ չգիտեմ… Դե, մարդիկ պոպուլիզմով են զբաղվում, ինքնախաբեությամբ են զբաղվում և լավ կլիներ, որ էդ մարդը հեքիաթասաց դառնար և ոչ թե պետական պաշտոնյա»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ