Armeniasputnik.am-ը գրում է.
Ինչու և ինչպես հանձնվեցին Հադրութն ու Շուշին և ինչը կամ ով էր Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության մեղավորը։ Այս հարցերի պատասխանները շուտ չեն ստացվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
«Մենք ուսումնասիրությունն անում ենք, և չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա վերջնական պատասխանը տանք։ Ասեմ ինչու. Որովհետև յուրաքանչյուր դրվագի կամ յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կագնած են կենդանի մարդիկ, որոնք կա՛մ պետք է պատասխանատվություն կրեն, կա՛մ պետք է այդպիսի մեղադրանքը մերկապարանոց չասվի»,– ասաց նա։
ԳՇ պետի խոսքով, իրենց նպատակը այս հարցով ինչ–որ մեկին մեղադրելը չէ, այլ առաջին հերթին` դասեր քաղելը, առկա թերությունները վերացնելը։