«Իրավունք». Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ում է նշանակելու արտաքին գործերի նախարար


10:31 , 22 հունիս, 2021

«Դեռ խորհրդարան չձևավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախևառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը:

Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել, ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Իսկ թե ովքեր կլինեն փոխնախարարները դեռ հայտնի չէ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։