Պուտինի համար` մեծ ապտակ


20:04 , 16 օգոստոս, 2013

Պուտինի համար` մեծ ապտակYerkir.am-ը գրում է.

Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու այցելության ժամանակ երկու գլխավոր հարցեր են հուզել Ռուսաստանին: Առաջինը` Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ մատակարարելը Եվրոպա: Երկրորդը` Ադրբեջանի քաղաքականության շատ հստակ լինելը ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ: Իսկ Բաքվին, ինչպես նշեց բանախոսը, հետաքրքրում էր Ղարաբաղյան խնդիրը:

 «Հանդիպման ժամանակ ստորագրվել են ինչ-որ փաստաթղթեր,բայց դրանք որոշիչ չեն: Սկզբունքային հարցերում կողմերը ոչ մի համաձայնության չեն եկել: Հայաստանը նորից մնաց Ռուսաստանի գլխավոր գործընկերը տարածաշրջանում»,- նշեց նա և հավելեց,որ ռուսական, պետական ինստիտուտների մոտ կա ավանդույթ` լուծել Կովկասի խնդիրները հայ ժողովրդի տարածքներով, իսկ մեր նպատակը պիտի լինի նման բան թույլ չտալը:

 «Ռուսական պատվիրակության անդամներից մեկին, ով ազգությամբ ռուս էր, բայց կրում էր իր ամուսնու հայկական ազգանունը չթողեցին Բաքու,ինչը, կարծում եմ մեծ ապտակ էր Պուտինի համար: Ես զարմացած եմ,որ նա համբերատար մարսեց դա»,- եզրափակեց բանախոսը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ