Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն


20:06 , 21 հունիս, 2021

Hetq.am-ը գրում է․

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են  ևս 3 աճյուն: 

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: