Հայաստանը ոչ միայն այս 42 000 քմ-ն է, այլ ամեն մեկիս շուրջն է, ներսում և դրսում


20:03 , 16 օգոստոս, 2013

Մեզ համար չպետք է լինի նորմալ, որ մենք կորցնում ենք Թիֆլիսը, Ծալկան, Ախալցխան կամ Բաթումը: Մենք պետք է ատամներով պահենք լիբանանահայ, սիրիահայ, պարսկահայ համայնքները: Մենք պետք է շատ ակտիվ լինենք Կովկասի տարածաշրջանում:
Մենք պետք է լուրջ աշխատենք համշենահայության հետ:
Մենք պետք է լավ հասկանանք, որ դա ոչ թե մերը չի, այլ մեր, այս փոքր հողակտորի, բայց մեր հողակտորի, առաջնային բլոկպոստերն են: Եվ ամեն մի դիրքի զիջում բերելու է նրան, որ օղակը մեր երկրի շուրջ ավելի ու ավելի կսեղմվի:

Հայաստանը ոչ միայն այս 42 000 քմ է, Հայաստանը ամեն մեկիս շուրջն ա, ներսում և դրսում: