«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է


13:25 , 21 հունիս, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը դա կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն:
Հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը դա մանդատներից հրաժարվելն է:
Ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:
Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:
Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ:
Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն:
Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը: