19:29 , 16 օգոստոս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Արդեն 1 ժամից ավելի է՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչները Էջմիածնի հրշեջ-փրկարարների և Երևանից ժամանած ջրասուզակների հետ Բաղրամյանի «կանալում» որոնողական աշխատանքներ են կատարում՝ հայտնաբերելու համար Բաղրամյան գյուղի բնակիչ, 12-ամյա տղային: Ինչպես Բաղրամյան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխան ընկել է ջրանցքը և չի կարողացել դուրս գալ ջրից: Բաղրամյան գյուղի ջրանցքից որոնողական աշխատանքները շարունակվում են և հասել են Նորակերտ գյուղի տարածք, սակայն երեխային հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները դեռևս դրական արդյունքներ չեն տվել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ








