Ցանկալի արքայադուստր հարսնացուներ և հեռանկարային արքայազն փեսացուներ (լուսանկարներ)


19:00 , 16 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Յորքի 25-ամյա արքայադուստր Բեատրիս Էլիզաբեթ Մարիայի շուրջ լուրեր են պտտվում, որ շատ շուտով նա կամուսնանա իր ներկայիս ընկերոջ՝ Դեյվ Քլարքի հետ։ Բեատրիսը նրա հետ հանդիպում է արդեն 6 տարի, այդ պատճառով էլ հանրությունն անհամբերությամբ սպասում է, թե երբ է արքայադուստրն օրինականացնելու իր հարաբերությունները, գրում է РИА Новости-ն։

Принцесса Беатрис

Յորքի արքայադուստր Եվգենյան դեռևս 23 տարեկան է, նա ամուսնացած չէ, սակայն արդեն իսկ համարվում է ամենագրավիչ արքայադստրերից մեկը և միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում ցանկացած գործի, ինչով զբաղվում է։

Принцесса Евгения Йоркская

Թայլանդի արքայադուստր Սիրիվանավարին՝ Թայլանդի 9-րդ թագավորի թոռնուհին, ընտանիքի մյուս անդամներից ամենաշատն է այցելում աշխարհիկ միջոցառումների, միևնույն ժամանակ նա նորաձևության դիզայներ է։ Նա մեծ եկամուտներ ունի հիմնականում Փարիզում, Միլանում և Նյու Յորքում։ Այժմ նրա սիրտն ազատ է։

Принцесса Таиланда Сириваннавари

Արքայազն Անդրեա Ալբերտ Պյեր Կազիրագին ցանկալի փեսացու է և Մոնակոյի գահի երկրորդ ժառանգորդը։ Այժմ նշանադրված է կոլումբացի Տատյանա Սանտո Դոմինգո անունով կնոջ հետ։

Принц Андреа Альберт Пьер КазирагиՇվեդիայի 34-ամյա արքայազն Կառլ Ֆիլիպը կազմակերպված և նպատակասլաց տղամարդ է։ Զբաղվում է լեռնադահուկային սպորտով, թեթև աթլետիկայով, ֆուտբոլով և լողով։ Նրա սիրտը դեռ ազատ է։

Принц Швеции Карл Филипп

Բելգիացի արքայազն Ամադեոն նույնպես հայտնի փեսացուների ցուցակում է։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ նա բավականին սկանդալային անձնավորություն է և հեշտ չէ նրա հետ լեզու գտնել։

Бельгийский принц Амедео

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ