18:29 , 16 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահի սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ