18:03 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Թբիլիսիում 27-ամյա կինը ծննդաբերել է ավտոբուսի կանգառներից մեկում, հայտնում է apsny.ge-ն։
Հաղորդվում է, որ ցավերն անսպասելի են սկսվել։ Անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն ծննդաբերությունն արդեն սկսված է եղել, և բժիշկները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել տեղում։
Նորածին աղջնակն իրեն լավ է զգում։ Նրա քաշը 2.700 գրամ է, հասակը՝ 50 սմ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ