17:40 , 16 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում իսլամիստները դուրս են եկել փողոցներ բողոքի ակցիային մասնակցելու համար: Կահիրեի կենտրոնական մասում սկսվել է փոխհրաձգությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Ռամզեսի հրապարակ և փորձել են անցնել Բուլակ թաղամասով, որը գտնվում է Նեղոսի ձախ ափին:
Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ չորս մարդ է զոհվել ուժայինների և Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով, ևս 8 մարդ զոհվել է Դումյաթ քաղաքում:
Հաղորդվում է նաև, որ Մուրսիի կողմնակիցները Կահիրեում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: