Կիևում ՌԴ դեսպանատան մոտ ռուսական շոկոլադ են այրել


17:34 , 16 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման արգելքի, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 Ակցիայի մասնակիցներն Ուկրաինայի կառավարությանը կոչ են արել պատասխանել ՌԴ-ի քայլին և արգելել ռուսական ապրանքների ներմուծումը:

 Ակցիայի ընթացքում ցուցադրաբար այրվել են ռուսական արտադրության ապրանքներ, որոնք ձեռք են բերվել Կիևում։ Մասնավորապես՝ թեյ և ռուսական շոկոլադե սալիկ։

 Այրված ապրանքների մնացորդները դրվել են դեսպանատան մոտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ