20:00 , 16 օգոստոս, 20131. Երբեք մի համեմատեք Ձեր թերություններն ուրիշների առավելությունների հետ:
2. Առաջ ես խելացի էի և ուզում էի փոխել աշխարհը: Այժմ ես իմաստուն եմ, և ինքս ինձ եմ փոխում:
3. Քո մանկությունը հնարավոր է և իդեալական չի եղել, բայց այն ավարտվել է:

4. Տիրիր քո կյանքին, այլապես դրան կտիրանա մեկ այլ մարդ:

5. Մենք չենք կարող փոխել կյանքի բաժանած խաղաքարտերը, բայց մենք կարող ենք փորձել դրանցով լավ խաղալ:

6. Աշխարհը պարգևատրում է ոչ թե պերֆեկցիոնիստներին, այլ նրանց, ովքեր գործով են զբաղվում:

7. Անկախ նրանից, թե Ձեզ ով ինչ է ասում, դուք պարտավոր չեք նրանց հետ ընթրել, ապրել և քնել:

8. Եթե դուք ոչնչում ռիսկի չեք գնում, ապա ամեն ինչն եք ռիսկի տակ դնում:
![]()
9. Եթե ինչ-որ բանի նկատմամբ իռացիոնալ վախ ունեք, ապա ավելի հաճախ արեք այդ բանը:

10. Ծիծաղա, և ողջ աշխարհը կծիծաղի քեզ հետ: Նվնվա և կնվնվաս միայնակ:

11. Դու պարտավոր չես անել այնպիսի բաներ, որոնք չես ուզում անել, բայց դու կարող ես կորցնել հնարավորություններ, եթե միշտ անես միայն այն, ինչ ուզում ես:

12. Թույլ մի տվեք ուրիշներին մանիպուլացնել Ձեր էմոցիաները, որովհետև դրանք միմիայն Ձերն են, և միայն Դուք իրավունք ունեք ղեկավարելու դրանք:
![]()
13. Հաղթանակը աշխարհին է ներկայացնում Ձեզ, իսկ պարտությունը Ձեզ է ներկայացնում աշխարհը:

14. Միակ միջոցը հաջողության հասնելու՝ մինչ հաջողության հասնելը բազմաթիվ ձախողումներ ունենալն է:

15. Ձախողվելը սարսափելի չէ, սարսափելի է ձախողումից դասեր չքաղելը:

16. Դուք ավելի քիչ կմտահոգվեք, թե ինչ են մտածում այլոք Ձեր մասին, երբ գիտակցեք, թե ինչքան հազվադեպ են նրանք դա անում:

17. Երբեմն ավելի կարևոր է, թե ինչ են մարդիկ լսում, այլ ոչ թե ինչ եք դուք ասում:

18. Լուրջ վերաբերվեք ոչ միայն ինքներդ Ձեզ, այլև այն ամենին, ինչով զբաղվում եք:

19. Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քո հարմարավետության գոտին:

20. Իսկական տղամարդուն բնութագրող կողմերից մեկն այն է, թե ինչպես է նա վերաբերվում այն մարդկանց, որոնցից ոչ մի օգուտ չի կարող ակնկալել:

21. Եթե դու չանես ոչ մի հիմարություն, երբ երիտասարդ ես, ապա չես ունենալու ժպիտ պարգևող հիշողություններ, երբ ծերանաս:

22. Մարդ. «Ես ուզում եմ երջանկություն»: Բուդդա. «Նախ, նախադասությունիցդ հանիր «Ես»-ը, որովհետև դա էգոն է: Հետո հանիր «ուզում եմ» բառը, որովհետև դա ցանկությունն է, իսկ տակն ինչ մնա, դա էլ հենց երջանկությունն է»:

23. Եղիր նա, ով իրականում կաս, ասա այն, ինչ իրականում կարծում ես, որովհետև նրանք, ովքեր կարևոր են, կհասկանան, իսկ ովքեր չեն հասկանա, կարևոր չեն:

24. Ես միշտ զարմանում էի, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը չի անում բան ինչ-որ բանի համար, իսկ հետո հասկացա, որ այդ ինչ-որ մեկը նաև ես եմ:

25. Մի վատնեք Ձեր ժամանակը բացատրություններ տալու վրա: Միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել:

26. Մի հանգստացեք առաջին հաղթանակից հետո, որովհետև եթե երկրորդ փորձության ժամանակ պարտվեք, ապա միշտ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կասեն, որ Ձեր առաջին հաղթանակն էլ զուտ պատահականություն էր:

27. Մի՛ սովորեցրեք Ձեր երեխաներին, որ իրենք պետք է հարստանան, այլ սովորեցրեք, որ իրենք պետք է երջանիկ լինեն, և երբ նրանք մեծանան, կիմանան ամեն ինչի արժեքը, այլ ոչ թե գինը:

28. Բոլորը մտածում են, թե ինչպես փոխեն աշխարհը, բայց քչերն են մտածում, թե ինչպե՞ս իրենք փոխվեն:

29. Մենք ապրում ենք նրանով, ինչ ստանում ենք, և կյանք ենք ստեղծում նրանով, ինչ տալիս ենք:

30. Տեղեկատվությունը դեռ գիտություն չէ:
