Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը


12:20 , 20 հունիս, 2021

Ժամը 11:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվերակությանը մասնակցել են 316 հազար 291 անձ,  ընդհանուր ընտրողների 12,2 տոկոսը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։