17:16 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մեկ ժամ առաջ Կոմիտաս փողոցի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց բողոքն ուղղված է «Լիբեր» ՍՊԸ –ի դեմ, ով 5 հարկանի բնակելիների հարևանությամբ ցանկանում է 13 հարկանի շենք կառուցել:
«Սարդարապատ շարժում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը Tert.am-ին հեռախոսով փոխանցեց, որ կարմիր բերետավորների օգնությամբ «Լիբեր» ՍՊԸ–ի շինարարները ճեղքել են բնակիչների պատնեշը: Տեղի է ունեցել քաշքշուկ: Ակցիայի մասնակից տարեց մի կին բժշկական օգնության կարիք է զգացել: Վերջինիս համար շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ