Նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են միջոցառումներ`կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Ոստիկանությունը՝ Երևանում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին


11:55 , 20 հունիս, 2021

Անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։

Ոստիկանությունը հայտնում է, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։