Մենք չենք խնդրում և չենք հայցում ներողամտություն, քանի որ բժիշկ Չարչյանի խոսքում և գործում որևէ հանցակազմ առկա չէ


15:05 , 19 հունիս, 2021
Իմ սիրելի կոլեգաներ, բուժաշխատողներ.
Շատ ոգևորիչ է այն լայն հանրային աջակցությունը , որը ցուցաբերվում է պրոֆ. Չարչյանին, սակայն մի խնդրանք ունեմ ձեզ։ Տարատեսակ ստորագրահավաքներ նախաձեռնելիս խիստ բծախնդրորեն մոտեցեք հայտարարության տեքստին։ Մենք չենք խնդրում և չենք հայցում ներողամտություն, քանի որ բժիշկ Չարչյանի խոսքում և գործում որևէ հանցակազմ առկա չէ։ Բժշկական հանրույթը պահանջում է, որ անհապաղ դադարեցվի պրոֆ. Չարչյանի նկատմամբ անօրինական հետապնդումը և նա ազատ արձակվի։