16:42 , 16 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Օգոստոսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխնախարար Հովակիմյանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:
Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով: