Պատերազմի մի դրվագի մասին՝ ադրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սարոտ տեղանքով


13:44 , 19 հունիս, 2021
Եվս մեկ դոկումենտալ ֆիլմ, որը պարտադիր է նայել բոլորին անխտիր։ Պատերազմի մի դրվագի մասին՝ ադրբեջանցիների երթը դեպի Շուշի․ ինչպես հանգիստ հասան Շուշի բարդագույն սարոտ տեղանքով։ Հեղինակը Nairi Hokhikyan․ հարգանք պատիվ քեզ, եղբայր, էս աշխատանքի համար:
Քաղաքական բովանդակություն չէ, զուտ փաստեր ու հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ։ Լռությունը խախտելու մեղադրանք չլինի։
-----
Ֆիլմի հիմնական փաստերի կրճատ շարադրանքը մի քանի կետով․
— Մինչ հոկտեմբերի 4-ը Հադրութի կողմից մեր հրետանին լուրջ կորուստներ է պատճառում Ադրբեջանի բանակին։
— Հոկտեմբերի 4
Հադրութի հրամանատար Սերգեյ Շաքարյանը ստանում է Արցախի հերոս կոչում։ Այնուհետև ստանում է հրաման տեղափոխվելու Մարտունի, որտեղ երկու օրից զոհվում է։
— Հոկտեմբերի 6
Ադրբեջանցիները մոտենում են Հադրութին:
— Հոտեմբերի 10
Ադրբեջանցիների դիվերսիոն խումբը մտավ Հադրութ։ 350-400 Հայաստանից ժամանած զինվորականներին հրաման է տրվում դուրս գալ Հադրութից։ Մնում են տեղի ռազմիկները (Մանախ, Հադրութի քաղաքապետ), նկուղում մնում են բազմաթիվ վիրավոր ժամկետայիններ։ Մարտերի արդյունքում ստիպված են լինում դուրս գալ քաղաքից։
— Հոկտեմբերի 13
Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, որ Հադրութը գրավել են։
Ադրբեջանը շարժվում է դեպի Կարմիր Շուկա ու Ճարտար։ Մանախի կազմակերպած ականապատման ու դիմադրության արդյունքում Ադրբեջանին չի հաջողվում դրանք գրավել։
— Հոկտեմբերի 20
Ադրբեջանը շարժվում է դեպի Թաղավարդ։ Զինվորներին հրաման է գալիս թողնելու դիրքերը, ինչից հետո Թաղավարդը գրավվում է՝ սարերով բացելով դեպի Շուշի ճանապարհը։
Այնուհետև Ադրբեջանը շարժվում է դեպի Սղնախ ու Քարին Տակ։ Քարին Տակի մոտ սկզբից հետ են շպրտվում։
— Նոյեմբերի 3
Դիվիզիայի հրամանատարի տեղակալ Բարխուդարյանը հրաման է տալիս Մոբին նահանջել Քարին Տակից դեպի Շուշի։ Տեղում մնում են միայն կամավորներն ու տեղացիները։
[Այստեղ իմ կողմից լսած դրվագ, որ կապով հայտնում են, թե հրետանի է աշխատելու, թող դուրս գան, հետո հետ կգան։ Դուրս գալուց հետո հրետանին այդպես էլ չի աշխատում, իսկ Ադրբեջանը մտնում է Քարին Տակ։ Հղումը չեմ հիշում բայց։]
— Ադրբեջանի զինվորականները մտնում են Շուշի։
Հղումը առաջին մեկնաբանության մեջ։