Ժպտահեղձ...


23:02 , 16 օգոստոս, 2013

Մի ժպիտ ունեիր, որով նայելիս սեր էի զգում.. հազար «ես քեզ սիրում եմ»-ներին փոխարինող այդ ժպիտդ շատ էի սիրում..
Շատ անգամներ այդպես նայելիս ուզում էի բղավել «ես էլ քեզ»..
Բայց ուղղակի գրկում էի ու ժպտում..
Ես փախադարձ էդպիսի ժպիտ չունեյի.. իմ ժպիտները սովորական էին ու ոչ պիտանի..
Քո «սիրում եմ քեզ» -ներն անգամ չէին կարող փոխարինել այդ ժպիտիդ...

Հիմա չկա.. գուցե սիրո պակասից.. կամ հեռավորության «շատությունից»..

Մինչև հիմա սպասում եմ, որ կարձագանքես,գոնե մի ժպիտով, բայց ապարդյուն... 
Ամենածիծաղելին ինքս ինձ համար այն է, որ վստահ եմ չես արձագանքի , թեկուզ թաքուն.. թեկուզ ինքդ քեզնից գաղնի՝ սրտիդ համար..
Սպասում եմ խոստովանես..
Ես՝ հիմարս ...
Խոստովանես ատելությանդ չնչինությունն ու սիրուդ մեծությունը..
Խոստովանես ինքդ քեզ.. բայց ինձ` չհամարձակվես... 
Ցանկությունս մեծ է քեզ կործանելու.. 
Վախ զգա՛ ... զգա ՛ . էլի զգա՛ .. շա՜տ ... վախեցի՛ր.. ինքդ քեզնից.. 
Վախեցիր, որ գուցե մի օր իրոք չհամարձակվես....

Անկեղծությանս փոքրիկ չափաբաժինը մաս առ մաս սեղմում եմ .. կծկում.. ցավեցնում.. ճզմում ..
Իսկ դու անկեղծություն չունե՜ս.. 
Դու վախ զգա՛ ... 
Վախ զգա, որ անկեղծություն չունես..

Իսկ ես.. ես կժպտամ քո փոխարեն..
Ամեն դեպքում կփորձեմ քո պես...

Ինչ դժվար է սեր խոստովանելը..