«Եթե ԵՄ-ն անվտանգություն և կայունություն է ցանկանում, ապա պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն վարի»․ Մերկել


23:56 , 18 հունիս, 2021

Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ՝ չնայած բարդություններին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ria.ru-ն։

«Ռուսաստանը մեծ մարտահրավեր է մեզ համար, բայց նաև Եվրամիության հարևանն է, եթե մենք Եվրամիությունում անվտանգություն և կայունություն ենք ցանկանում, ապա պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն վարենք, որքան էլ դժվար լինի»,- հայտարարել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Ընդ որում, Մերկելը նշել է՝ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օրերս հանդիպել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանք բաց երկխոսություն են վարում, ուստի միանգամայն արդար է, որ եվրոպական երկրները նույնպես երկխոսություն վարեն ՌԴ-ի հետ»։