16:36 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում զանգվածային բնույթ ստացած քաղաքացիական բախումների պատճառով Կահիրեում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու հարց Հայաստանի արտգործնախարարությունում չի քննարկվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրվանից սկիզբ առած բախումների հետևանքով, ըստ «Մուսուլման եղբայրների» տարածած հաղորդագրության, զոհվել է 3.000 մարդ։ Սակայն երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թիվը 638 է։
Նշենք նաև, որ պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը ցանկանում է հետ բերել իշխանությունը, կոչ է արել երկրում «ցասման ուրբաթ» իրականացնել:
Տիգրան Բալայանի խոսքով՝ արտգործնախարարության նախնական տվյալներով, Եգիպտոսում բնակվում է մոտ 400 երկքաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հայերը դարեր ի վեր բնակվում են և հիմնականում կենտրոնացած են երկու խոշոր քաղաքներում` Կահիրեում և Ալեքսանդրիայում, որոնցում, ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, Կահիրեում կա 4000, իսկ Ալեքսանդրիայում՝ 2000 հայ:
Հայերի հիմնական միգրացիան դեպի Եգիպտոս սկսվել է 19-րդ դարասկզբին, չնայած այն փաստին, որ դեռևս 11-րդ դարի վերջերին Եգիպտոսում բնակվում էր 300.000 հայ և ունեին 37 գործող եկեղեցի: Հայերը պահպանել են հայերենը, ունեն դպրոցներ, եկեղեցիներ և սոցիալական բնութագիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ