Մենք Ադրբեջանում Թուրքիայի բազա դնելու մասին հարց չենք քննարկել․ Սերգեյ Լավրով


16:56 , 18 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական բազաներ ստեղծելու մասին լուրերը։ Նա դրանք որակել է «շշուկներ» կամ «խոսակցություններ»։

«Մենք չենք քննարկել այդ հարցը, իսկ շշուկները /կամ խոսակցությունները/ չենք մեկնաբանում»,- ասել է նախարար Լավրովը՝ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։