Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողն՝ Արարատի ֆուտբոլիստ


16:12 , 18 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Արսեն Սադոյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Արսեն Սադոյանը 2020/21 մրցաշրջանից առաջ էր «Ուրարտուից» տեղափոխվել «Արարատ» և նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Շիրակում»:

«Շատ ուրախ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Արարատում», քանի որ մեծ պատիվ է այս ակումբի մարզաշապիկը կրելը: Հուսով եմ, որ իմ ելույթներով կկարողանամ նպաստել ակումբի հաջողություններին»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:

Սադոյանն «Ուրարտուի» սան է և այդ ակումբի կազմում մեկ խաղ է անցկացրել Բարձրագույն խմբում, իսկ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման: Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։