Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Դավիթ Գալստյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ


11:15 , 18 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որը Հայաստանում հայտնի է «մոխրագույն գործարար» անունով, և Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը, KOMEX-ի գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանը և այլք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու նպատակով, խախտելով 2001-2021թթ. ընթացքում Եվրոպայում միջազգային բեռնափոխադրումների մաքսային կոնվենցիայի և Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի պահանջները, ուղևորային ինքնաթիռների, Հայաստանի ՌՕՈՒ «Իլ -76 ՏԴ» բեռնատար ինքնաթիռի, ինչպես նաև Արա Աբրահամյանի կողմից ձեռք բերված «ԻԼՅՈՒՇԻՆ-76 Տդ» բեռնատար ինքնաթիռով կազմակերպել են մաքսանենգություն՝ օդային ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետություն ուղարկելով ապօրինի ձեռք բերված խոշոր տրամաչափի հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, և այնտեղից էլ դեպի Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: