«Ժողովուրդ»․ Արարատ Միրզոյանը խզել է իր փոխհարաբերությունները թիմակիցների հետ․ նա կտրուկ փոխվել է, որևէ ձևով որևէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում


10:42 , 18 հունիս, 2021

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության վերնախավը վերջին օրերին ամեն ինչ արել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս միանա իրենց քարոզարշավին ու անպայման ելույթներ ունենա: Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին երկար ժամանակ տարբեր մասնագետներ են աշխատել Միրզոյանի հետ, որ նա նախ հանրության հետ սկսի շփվել, փողոց դուրս գալ, ապա խոսի:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համաձայնագիր է ստորագրել, խորհրդարանի հարակից տարածքում Միրզոյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել:

Վերջինս մի քանի վիրահատություն էր տարել, վերադարձել էր խորհրդարան, բայց կտրականապես իշխանության հետ ինչ-որ միջոցառումների չէր մասնակցում և մինչև հիմա էլ ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը խզել է նաև իր փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ, նրանցից որևէ մեկին անգամ թիկունք չեղավ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: Միրզոյանը շատ կտրուկ փոխվել է, որևէ ձևով որևէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։